Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Առաջատարներն անվրեպ գործեցին

Առաջատարներն անվրեպ գործեցին
06.12.2013 | 12:34

Անգլիայի պրեմիեր լիգայի տասնչորսերորդ տուրի խաղերում առաջատար եռյակը կազմած բոլոր թիմերն էլ անխտիր իրենց հանդիպումներն ավարտեցին հաղթանակով` հնարավորություն չտալով մյուսներին խախտել եղած հարաբերակցությունը: Չեմպիոնական հավակնությունները կրկին հաստատեց «Արսենալը»` 2:0 հաշվով հաղթանակի հասնելով «Հալ Սիթիի» նկատմամբ: Վենգերի գլխավորած թիմը երեսունչորս միավորով աղյուսակի վերին հորիզոնականում է և չորս միավորով առաջ է լոնդոնյան մյուս թիմից` «Չելսիից», որը բավականին ծանր հանդիպում ունեցավ «Սանդերլենդի» հետ` ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ կորզելով հաղթանակը, սեփականն ընդունելով երեքը, ինչը Պետր Չեխի նման դարպասապահ ունենալու պարագայում չափից ավելի շատ է: Խաղի լարվածության մեկ այլ վկայություն` յոթ ֆուտբոլիստ «արժանացել» է դեղին քարտի:
«Վեսթ Բրոմվիչի» հետ մրցակցությունում թեպետ «Մանչեստր Սիթին» «հաջողեցրեց» խաղավարտին մոտ երկու գնդակ բաց թողնել, սակայն ավելի վաղ խփած երեք գոլն ապահովեց Պելեգրինիի թիմի հաղթանակը: Այն իր ակտիվում ունի քսանութ միավոր: Ավելացնենք նաև, որ մրցանակային եռյակի վրիպումներին ուշի ուշով հետևող «Լիվերպուլն» ու «Էվերտոնը» նույնպես հաղթանակներ տոնեցին` վաստակած միավորների թիվը հասցնելով քսանյոթի: Վերջինս դա արեց Մանչեստրում` «Յունայթեդի» հետ հանդիպման արդյունքում (1:0), իսկ «Լիվերպուլը» «Նորվիչ Սիթիի» հետ խաղում իր երկրպագուներին երջանկացրեց գոլերի հեղեղով` 5:1: Հարկ է նշել, որ չորս գոլ իր անվան դիմաց գրանցեց Լուիս Սուարեսը, ով տասներեք գոլով գլխավորում է ռմբարկուների աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ